Փաստ մեկնաբանությամբ

Բացասական ջերմաստիճան առայժմ սպասվում է միայն լեռնային շրջաններում

1 րոպեի ընթերցում

Բացասական ջերմաստիճան առայժմ սպասվում է միայն լեռնային շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր եւ վաղը հանրապետության զգալի մասերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում' ձնախառն անձրեւի տեսքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 20-25 մետր վայրկյան արագությամբ: Հյուսիս-արեւմուտքից հանրապետություն են ներթափանցում արկտիկական ցուրտ հոսանքներ: Օդի ջերմաստիճանը հանրապետության շրջանների զգալի մասում նվազել է մոտ 7-9 աստիճանով»,-տեղեկացրեց Գ. Սուրենյանը' հավելելով, որ ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի հոկտեմբերի 20-ի գիշերը, եւ եւս 1-3 աստիճանով' 21-ի:

Նրա փոխանցմամբ'լեռնային շրջաններում սպասվում է մինչեւ 6-7 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում 1-2, Տավուշի, Սյունիքի հովիտներում' մինչեւ 3-4 աստիճան տաքություն: «Բացասական ջերմաստիճան սպասվում է միայն լեռնային շրջաններում: Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով միայն հոկտեմբերի 22-ին: Սակայն դիտվող ջերմաստիճանն այսուհետ անհամեմատ ցածր կլինի»,- նշեց Գ.Սուրենյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում