Փաստ մեկնաբանությամբ

Վ. Գաբրիելյան. «Ակցիզային հարկի բարձրացումը չի նշանակում հարկադրույքի բարձրացում»

2 րոպեի ընթերցում

Վ. Գաբրիելյան. «Ակցիզային հարկի բարձրացումը չի նշանակում հարկադրույքի բարձրացում»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիՀանրապետության կառավարությունը դեռեւս քննարկում է հարկային փոփոխությունների նոր փաթեթը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, դրանում առկա են եւ հարկային բեռի մեծացման, եւ ստվերի կրճատման հաշվին հարկային հավաքագրումների ավելացման հնարավորություններ:

Խոսելով հարկային բարեփոխումների փաթեթից' Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ կվերանայվեն ակցիզային դրույքները:

«Մենք ունեցել ենք առանձնահատուկ ակցիզներ, երբ ապրանքի գինը եղել է 100 միավոր, իսկ ակցիզինը' 10 միավոր: 2012թ-ին, երբ ապրանքի գինը 180 միավոր է, ակցիզի չափը մնացել է 10 միավոր: Եթե այդ ակցիզային հարկը բարձրացնենք, դա չի նշանակի հարկադրույքի բարձրացում: Այն տնտեսական իրականության հետ ճշգրտում է նշանակում»,- ասաց նախարարը: Նրա հավաստմամբ' Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող հանքարդյունաբերության մեջ հարկային ռեժիմի փոփոխության վերաբերյալ օրինագիծը նույնպես կարելի է հարկային նոր փաթեթի մաս համարել:

«Մենք կիրառելու ենք մի ռեժիմ, որն առավել համահունչ է միջազգային տնտեսական փորձին եւ որն ապահովում է ոչ միայն բարձր եկամուտներ, այլեւ խրախուսում է օտարերկրյա ներդրումների մուտքը Հայաստան»,- նշեց Վ. Գաբրիելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում