Ի. Ծիկատա. «Հայաստանի կառավարության ներդրած ֆիսկալ փաթեթը խթանեց երկրի տնտեսությունը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չնայած ծանր ճգնաժամին' Հայաստանի դիրքը բավականին կայուն եւ ամուր է: Հայաստանի կառավարության ներդրած ֆիսկալ փաթեթը խթանեց տնտեսությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Համաշխարհային բանկի' «Հայաստան' պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում եւ վերականգնում» զեկույցը, նման գնահատականով հանդես եկավ ՀԲ ներկայացուցիչ Իվոն Ծիկատան:

Զեկույցում քննարկվում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը, կրթության, առողջապահության, քաղաքացիական ծառայության աշխատավարձի ֆոնդի եւ ճանապարհային տրանսպորտի ոլորտի ծախսերը:

Ի. Ծիկատայի խոսքով' ամփոփ ներկայացվում է Հայաստանի մակրոտնտեսական համատեքստը, վերլուծված է պարտքի վերջին դինամիկան եւ դրա հետեւանքները հարկաբյուջետային կոնսոլիդացման համար' կենտրոնանալով ինչպես եկամուտների հավաքագրումն ավելացնելու, այնպես էլ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա:

«Եկամուտների ուղղությամբ զեկույցում գնահատվում է եկամտային ներուժը, որը կառավարությունը կարող է օգտագործել' անդրադառնալով հարկային վարչարարությանը եւ անհրաժեշտ հարկային քաղաքականությանը: Ծախսերի ուղղությամբ իրականացվել է կրթության, առողջապահության, ճանապարհային տրանսպորտի եւ հանրային հատվածի աշխատավարձերին ուղղվող ներոլորտային հատկացումների արդյունավետության վերլուծություն' բացահայտելու աճի կայուն պահպանմանն ու աղքատության կրճատմանն ուղղված հիմնական ծախսերը, որոնք անհրաժեշտ է պահպանել հարկաբյուջետային կոնսոլիդացման իրագործմանը հետամուտ լինելիս»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը' ընդգծելով, որ հարկաբյուջետային կոնսոլիդացումը պետք է գլխավորապես իրականացվի հարկային համակարգի արդյունավետ բարեփոխումների միջոցով:

Ըստ Ի. Ծիկատայի' բարեփոխումներ պետք է իրականացվեն հատկապես ակցիզային հարկերի, հանքարդյունահանման ոլորտի ուղղություններով:

«Այդ բարեփոխումները կխթանեն հարկեր-ՀՆԱ հարաբերակցության երկար սպասված աճը ' տնտեսության կայուն աճը պահպանող եւ աղքատությունը կրճատող պետական ծախսերի համապատասխան մակարդակի ֆինանսավորման համար»,- նշեց ՀԲ ներկայացուցիչը' հավելելով, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի հետամուտ լինել բարեփոխումների ողջամիտ ծրագրին' իր ներկա պետական ծախսերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Նշենք, որ զեկույցը պատրաստվել է ՀԲ Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի Աղքատության կրճատման եւ տնտեսական կառավարման ստորաբաժանման թիմի, ՀՀ ֆինանսների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի սերտ համագործակցությամբ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին