Փաստ մեկնաբանությամբ

Պետական գործիչներն առավել զգույշ պետք է լինեն սոցիալական ցանցերում

1 րոպեի ընթերցում

Պետական գործիչներն առավել զգույշ պետք է լինեն սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գործիչների ներկայությունը սոցիալական ցանցերում ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Մոդայիկ է ունենալ սեփական բլոգ, սակայն դա դառնում է դժվար կառավարելի տեղեկատվական հոսքի պատճառ»,-ասաց փորձագետը: Նրա խոսքով' սոցիալական ցանցի անձնական օգտագործման համար էջն էլ ունի իր վտանգները: «Երբեք վստահ չենք կարող լինել, որ տվյալ մարդը չի հայտնվի հետապնդման տակ: Օրինակ' ադրբեջանցիները մի աղջկա նկարով կարող են մտնել խոցելի պաշտոնյայի էջը եւ նրան շատ հեշտությամբ դարձնել կառավարելի»,- նշեց Ս. Մարտիրոսյանը: Վերջինս հավատացրեց, որ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով' իրենք չունեն այնպիսի ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա իմանալ' պաշտոնյաների քանի տոկոսն է օգտվում սոցիալական ցանցերից: «Քանի որ մենք պատվեր կատարող կազմակերպություն ենք, մեզ ոչ ոք նման հանձնարարություն չի տվել, հետեւաբար չունենք այդպիսի հետազոտություն»,-ասաց Ա. Ադիբեկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում