Փաստ մեկնաբանությամբ

Շ. Քոչարյան. «Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին`ուր են գնացել իբր բանակի զինմանն ուղղված միլիարդները»

1 րոպեի ընթերցում

Շ. Քոչարյան. «Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին`ուր են գնացել իբր բանակի զինմանն ուղղված միլիարդները»

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը, եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը' մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ, որոնք միաժամանակ, ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով:

«Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում' դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջեւ»,- ասված է Շ. Քոչարյանի' «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում