Փաստ մեկնաբանությամբ

Ոստիկանների միջազգային ասոցիացիային Հայաստանի անդամակցության հարցը հիստերիա է առաջացրել Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

Ոստիկանների միջազգային ասոցիացիային Հայաստանի անդամակցության հարցը հիստերիա է առաջացրել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2012թ. սեպտեմբերի 2-9 Իսրայելում կայանալիք Ոստիկանների միջազգային ասոցիացիայի գագաթաժողովում Հայաստանի լիիրավ անդամակցության հարցը հիստերիա է առաջացրել Թուրքիայում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը, չնայած Թուրքիայի ագրեսիվ պահվածքի' Հայաստանին սատարել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Իսրայելի ասոցիացիաների ղեկավարները:

Գ. Սարգսյանը փոխանցեց Իսրայելի ոստիկանական ասոցիացիայի ղեկավարի խոսքը, ով հայտարարել է, որ եթե թուրքերն այդքան վրդովված են, ապա կարող են հաջորդ տարի ժամանել Իսրայել ու անձամբ դեմ քվեարկել Հայաստանին: Նշենք, որ Թուրքիան հայտարարել է' Հայաստանը թշնամի երկիր է, եւ իրենք գրավոր զեկույց կներկայացնեն Իսրայելի գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ:

Ըստ գնդապետի' Ոստիկանների միջազգային ասոցիացիային Հայաստանի անդամակցումը նաեւ թույլ կտա իրավական աջակցություն ցույց տալ Հայաստանի քաղաքացիներին այն երկրներում, որոնց հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: «Սա լավ հնարավորություն է նաեւ Հայաստանն այլ երկրներին ճանաչելի դարձնելու համար: Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 63 անդամ պետություններից միայն 24-ի հետ»,- նշեց Գ. Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում