Փաստ մեկնաբանությամբ

Դ. Բաբայան. «Սահմանին պատ կառուցելով` Ադրբեջանը ճշտում է Արցախի հետ իր սահմանները»

1 րոպեի ընթերցում

Դ. Բաբայան. «Սահմանին պատ կառուցելով` Ադրբեջանը ճշտում է Արցախի հետ իր սահմանները»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին որոշել է պատ կառուցել' իբր խաղաղ բնակիչներին հայկական դիպուկահարներից պաշտպանելու նպատակով:

«Արմենպրես»-ի խնդրանքով' ադրբեջանական կողմի այս քայլը մեկնաբանեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Կարծում եմ' սա եւս որոշ առումով քաղաքականացված է: Եթե այդ պատը կառուցելով, Ադրբեջանը չի օգտագործելու այն դիպուկահարներին թաքցնելու համար, ռազմական տեսանկյունից, իհարկե, ինչ-որ ձեւով կարելի է ընդունելի համար»,- նշեց Դ. Բաբայանը:

Նրա խոսքով' նման պատի կառուցումը որոշ առումով ճշտում է Արցախի եւ Ադրբեջանի սահմանը: «Փաստորեն, Ադրբեջանը կարգավորում է իր սահմանն Արցախի հետ: Ամենակարեւորն այն է, որ նման կառույցը չօգտագործվի ռազմական տեսանկյունից եւ չօգտագործվի PR-ի համար»,- նկատեց Դ. Բաբայանը:

Նրա խոսքով' եթե այդ պատի կառուցումը նպաստելու է խաղաղության եւ կայունության հաստատմանը, ապա որեւէ խնդիր չկա: «Վերջապես, իրենց տարածքն է, ինչ ուզում են' թող անեն»,- ասաց Դ. Բաբայանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում