Փաստ մեկնաբանությամբ

Դ.Հարությունյան. «ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող կյանքի կոչել իր առջեւ դրած խնդիրները»

2 րոպեի ընթերցում

Դ.Հարությունյան. «ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող կյանքի կոչել իր առջեւ դրած խնդիրները»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող կյանքի կոչել իր առջեւ դրած խնդիրները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը' ավելացնելով, որ ենթահանձնաժողովի ստեղծումը միտված էր ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն այդպես էլ չծառայեց իր նպատակին:

«Սա արդեն երկրորդ նստաշրջանն է, որ մենք մորաթորիում ենք հայտարարել փոխադարձ մեղադրանքներին, սակայն այն որեւէ դրական արձանք չստացավ ադրբեջանական պատվիրակության կողմից»,- նշեց Դ.Հարությունյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նիստին, ինչն ադրբեջանական պատվիրակությունը փորձել է ներկայացնել որպես ԵԽԽՎ բյուրոյի որոշման չկատարում: «Իսկ ինչպես հասկանանք այն, որ Ադրբեջանն ինքը մերժում է ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելության մուտքը սեփական երկիր»,- նշեց հայկական պատվիրակության ղեկավարը:

Դ.Հարությունյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ենթահանձնաժողովի գործունեությունը մեծապես կախված է քաղաքական կոնյուկտուրայից: «Մենք սկսում ենք նկատել, որ ԵԽԽՎ-ն դադարում է լինել արժեքների կազմակերպություն եւ վերածվում է շահերի կազմակերպության»,- ընդգծեց Դ.Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում