Փաստ մեկնաբանությամբ

Ս. Մարտիրոսյան. «Եվրոպական կառույցների կայքեր կոտրելն ու այնտեղ հակահայկական բնույթի գրառումներ թողնելը խոսում է Ադրբեջանի թերարժեքության մասին»

1 րոպեի ընթերցում

Ս. Մարտիրոսյան. «Եվրոպական կառույցների կայքեր կոտրելն ու այնտեղ հակահայկական բնույթի գրառումներ թողնելը խոսում է Ադրբեջանի թերարժեքության մասին»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական կառույցների կայքեր կոտրելն ու այնտեղ հակահայկական բնույթի գրառումներ թողնելը խոսում է Ադրբեջանի թերարժեքության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը'անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանցի հաքերների կողմից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքի' oscepa.org-ի կոտրման փաստին:

«Նրանք Արցախի հարցը կարողանում են միայն տարատեսակ կայքերի ու սոցիալական ցանցերի պատերի վրա լուծել: Կարելի է ասել' դա նրանց համար «ֆրեյդիստական բարդույթներից» ազատվելու յուրատեսակ մեթոդ է»,- նշեց Ս. Մարտիրոսյանը' հավաստիացնելով, որ նման քայլերը ցուցադրում են նրանց իրական պատկերն ու մոտեցումները:

«Ուրախությամբ կարող եմ հավաստիացնել, որ հայ հաքերները երբեք նման քայլերի չեն դիմում: Եթե որեւէ քայլ էլ ձեռնարկում են, ապա միայն պատժիչ նկատառումներով»,- ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում