Փաստ մեկնաբանությամբ

Մ.Մինասյան. «Եթե Ն.Սարկոզիի խոսքերը դառնան որոշումներ, ապա դրական ազդեցություն կունենան մեր երկրի առաջընթացի վրա»

1 րոպեի ընթերցում

Մ.Մինասյան. «Եթե Ն.Սարկոզիի խոսքերը դառնան որոշումներ, ապա դրական ազդեցություն կունենան մեր երկրի առաջընթացի վրա»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի' Հայաստան կատարած պետական այցը բխում էր մեր ժողովրդի եւ պետության շահերից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Բարձր եմ գնահատում Ն.Սարկոզիի այցը, այն համարում եմ ժողովրդի եւ պետության շահերից բխող: Եթե Ն.Սարկոզիի խոսքերը դառնան բանաձեւեր ու որոշումներ, ապա դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի առաջընթացի եւ խաղաղության համար»,- նշեց Մ.Մինասյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ֆրանսիայի հրապարակում հոկտեմբերի 7-ին ընթացող միջոցառմանը զուգահեռ Ազատության հրապարակում ընթանում էր Հայ ազգային կոնգրեսի նստացույցը՝ պատգամավորը նշեց, որ հանրահավաքներ եղել են նաեւ մինչեւ Ֆրանսիայի նախագահի այցը: «Դա ընդամենը զուգադիպություն էր, ոչ թե հատուկ սցենար, դա նորմալ ժողովրդավարական գործընթաց է»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում