Փաստ մեկնաբանությամբ

Ս.Հասրաթյան. «ԼՂՀ ՊԲ զինծառայողները քաղաքացիական անձանց վրա կրակ չեն արձակում»

1 րոպեի ընթերցում

Ս.Հասրաթյան. «ԼՂՀ ՊԲ զինծառայողները քաղաքացիական անձանց վրա կրակ չեն արձակում»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է Թարթառի շրջանի Գաֆանլի գյուղի բնակիչ Դաշկին Յուսիֆօղլու Ալիեւը:

Խնդրի առնչությամբ «Արմենպրես»-ին պարզաբանում տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքով' դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: «ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները քաղաքացիական անձանց վրա կրակ չեն արձակում, եւ ընդհանրապես, սահմանի ողջ երկարությամբ պահպանում են հրադադարի ռեժիմը»,- ընդգծեց Ս.Հասրաթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում