Փաստ մեկնաբանությամբ

Դ. Կարապետյան. «Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը ՊՆ-ում նոր երեւույթ չէ»

2 րոպեի ընթերցում

Դ. Կարապետյան. «Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը ՊՆ-ում նոր երեւույթ չէ»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի: Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում' զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում'երեք գեներալներ ստացել են նկատողություն:

Այս կապակցությամբ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել պարզաբանմամբ:»Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը Պաշտպանության նախարարությունում նոր երեւույթ չէ: Կարող եմ նշել, որ 2008 թվականից մինչ օրս Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում' զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր' զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն: Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, եւ եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամլո հաղորդագրություններ չեն տարածվել, դա չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչեւ հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի»,-»Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշել է Դավիթ Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում