Փաստ մեկնաբանությամբ

Ֆ. Ռոշբլուան. «Ֆրանսիայի նախագահի պետական այցը Երեւան ցույց է տալիս Հայաստանի հետ Ֆրանսիայի սերտ բարեկամությունը»

1 րոպեի ընթերցում

Ֆ. Ռոշբլուան. «Ֆրանսիայի նախագահի պետական այցը Երեւան ցույց է տալիս Հայաստանի հետ Ֆրանսիայի սերտ բարեկամությունը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական համագործակցությունը հիանալի է, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի' Ֆրանսիա կատարած այցելությունից հետո դրանք բարձրացվել են նոր մակարդակի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը' ավելացնելով, որ իր երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստան եւս վկայում է դրանց զարգացման մասին:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է զարգացվեն նաեւ տնտեսական առումով: Չնայած տնտեսական բաղադրիչին, այս պետական այցն ամեն դեպքում քաղաքական է, ինչի մասին վկայում են նաեւ Սարկոզիի այցելություններն Ադրբեջան եւ Վրաստան: Ֆրանսիայի նախագահի պետական այցը Երեւան ցույց է տալիս Հայաստանի հետ Ֆրանսիայի սերտ բարեկամությունը: Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները»,- ասաց Ռոշբլուանը:

Նշենք, որ Ֆ. Ռոշբլուանն Ադրբեջանում ճանաչվել է «persona-non-grata»' Արցախ բազմիցս այցելելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում