Փաստ մեկնաբանությամբ

Ա. Սարգսյան. «Ուրիշներն էլ ցանկանում են օգտվել Ազատության հրապարակից»

1 րոպեի ընթերցում

Ա. Սարգսյան. «Ուրիշներն էլ ցանկանում են օգտվել Ազատության հրապարակից»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականությանը չեն համապատասխանում ՀԱԿ-ի տարածած լուրերը, թե խոչընդոտվում է մարզերից Երեւան եկող ավտոմեքենաների մուտքը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պարզապես այժմ ուժեղացվել են ոստիկանական ծառայությունների աշխատանքները, որպեսզի հանրապետությունում տիրող իրավիճակին ոստիկանությունը իրազեկ լինի, տիրապետի:

«Որեւէ ցուցում տրված չէ մարզերից Երեւան եկող ավտոմեքենաներին արգելել մուտք գործել մայրաքաղաք: Նման փաստ չկա»,- նշեց Ա. Սարգսյանը:

Ըստ նրա' ընդդիմության հանրահավաքը, մարդկանց սնունդով ապահովելը եւ այլ միջոցներով շահագրգռելը, ոչինչ չի տալու:

«Հանրահավաքների ժամանակ ոստիկանության քայլերը եղել ու լինելու են օրենքի շրջանակում: Ընդդիմության շուրջօրյա հանրահավաքը ցրելու մտադրութուն ու ցանկություն այս պահին չկա, պարզապես ոստիկանությունը գործելու է այնպես, որ ապահովվի հանրային կարգը: Այլ մարդիկ եւս կան, որոնք ցանկանում են օգտվել Ազատության հրապարակից, իսկ ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները խոչընդոտ են դրա համար»,- ընդգծեց Ա. Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում