Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահար գործողությունները, որոնց հետեւանքով հոկտեմբերի 5-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհվել է զինծառայող Յուրի Արամի Սարգսյանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլեւ վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը' ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետեւանքների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը' մեկնաբանելով ադրբեջանական կողմի դիպուկահար գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում