Փաստ մեկնաբանությամբ

Վ. Վարդանյան. «Տվյալ տեղամասն ընդգրկված չէր սողանքների համար առավել ռիսկային գոտում»

2 րոպեի ընթերցում

Վ. Վարդանյան. «Տվյալ տեղամասն ընդգրկված չէր սողանքների համար առավել ռիսկային գոտում»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասերում միջոցառումների իրականացման ժամանակացույց: Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը' ավելացնելով, որ, ժամանակացույցի մեջ նշված են այն մարզերը, համայնքները եւ օբյեկտները, որոնք առավել ռիսկային են: «Դրանք են գերեզմանները, ճանապարհները, ջրագծերը, շենքերը եւ այլն»,- ասաց նախարարը' տեղեկացնելով, որը, ընդհանուր առմամբ, ըստ հաստատված ժամանակցույցի, հակասողանքային միջոցառումներ իրականացնելու եւ մոնիթորիգը շարունակելու համար պահանջվում է 104 մլն դրամ: Կատարվել է բաշխում' ըստ տարիների եւ ըստ անհրաժեշտության: «Որտեղ տեսնում ենք' տվյալ տեղամասն առավել ռիսկային է, համապատասխան միջնորդությամբ դիմում ենք կառավարություն, եւ պահուստային ֆոնդից համապատասխան հատկացումների դեպքում իրականացնում ենք հակասողանքային միջոցառումներ»,- ասաց նա: Անցած տարի նման միջոցառումներ իրականացվել են Վանաձորի առավել ռիսկային գոտիներում:

«Ինչ վերաբերում պատահարին, այդ ճանապարհահատվածի տվյալ տեղամասը, որտեղ որ փլուզումներ են եղել, մեր նախատեսված ժամանակացույցի համաձայն, առավել ռիսկային գոտում չէր ընդգրկվում, հետեւաբար կանխարգելիչ միջոցառումներ չեն արվել»,- նշեց Վ.Վարդանյանը:

Անդրադառնալով քարաթափերի խնդրին' նախարարը տեղեկացրեց, որ 2010 թ-ին կառավարության նախաձեռնությամբ հաստատվել է ՀՀ մարզերում քարաթափերի գույքագրման ինժեներա-երկրաբանական եւ տեղաչափագրական աշխատանքաների իրականացման ժամանակացույց, իսկ աշխատանքների մեկնարկի համար պահանջվում է եւս 84 մլն դրամ: «Աշխատանքները մենք նախատեսել ենք ըստ տեղամասերի, ըստ համայնքների, ըստ գործարարական նշանակության օբյեկտների, եւ բյուջեից համապատասխան միջոցներ լինելու դեպքում մենք կիրականացնենք հակասողանքային եւ քարաթափերի դեմ պայքարի աշխատանքներ»,- շեշտեց Վ. Վարդանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում