Փաստ մեկնաբանությամբ

ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու հարթակ է

2 րոպեի ընթերցում

ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու հարթակ է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի' այսօր մեկնարկած աշնանային նստաշրջանի ընթացքում կրկին թեժ բանավեճեր են տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը դարձյալ հանդես է եկել ելույթով ու ներկայացրել հայկական պատվիրակության դիրքորոշումը ԵԽԽՎ 1614 բանաձեւով ենթադրվող Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽվ ենթահանձնաժողովի գործունեության առնչությամբ: Նա մասնավորապես հայտարարել է վեհաժողովի հայ պատվիրակների մտահոգությունների մասին' նկատելով, որ համառորեն հաշվի չեն առնվում հայկական պատվիրակության փաստարկները: Այսօր իր գործընկերների անունից Դ. Հարությունյանը կրկին առաջարկել է փոխադարձ մեղադրանքների մորաթորիում հայտարարել, քանի որ դեռ վեհաժողովի նախորդ նստաշրջանում մեր պատվիրակությունը, չնայած ադրբեջանական կողմի բացասական վերաբերմունքին, միակողմանի մորաթորիում էր հայտարարել: Դեռեւս ադրբեջանցիներից որեւէ արձանագանք չի եղել:

«Մեր դիրքրոշումը մնում է անփոփոխ. մենք համարում ենք, որ այդ հանձնաժողովն այլ ոչինչ է, քան նոր հարթակ' փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչն ամենեւին հարիր չէ այս վեհաժողովին»,- անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գոյությանը' նշել է հայկական պատվիրակության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում