Փաստ մեկնաբանությամբ

Կոալիցիան դեռ չի քննարկել ՀԱԿ-ի` երկխոսության վերսկսման առաջարկը

1 րոպեի ընթերցում

Կոալիցիան դեռ չի քննարկել ՀԱԿ-ի` երկխոսության վերսկսման առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք միշտ կողմ ենք եղել եւ հիմա էլ կողմ ենք ցանկացած երկխոսության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը' շեշտելով, որ երկխոսությունը դադարեցնելու ՀԱԿ-ի հիմնավորումները բոլորովին անհասկանալի էին: Նա հաստատեց, որ երկխոսության վերսկսման առաջարկով իրեն երեկ զագանահերել է ՀԱԿ ահամակարգող Լեւոն Զուրաբյանը, սակայն նշեց, որ կոալիցիան դեռ չի քննարկել երկխոսության վերսկսման ՀԱԿ-ի առաջարկը:

Նրա խոսքով' այդ հարցով քննարկումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան արդեն երկուշաբթի:

«Ինչո՞ւ էր պետք հենց այն պարագայում, երբ իշխանությունները ներկայացնում էին իրենց հակափաստարկները արտահերթ ընտրություններ անցկացնելու առումով, կասեցնել գործընթացը: Ո՞ւմ էր դա ձեռնտու, զգո՞ւմ է ՀԱԿ-ն իր պատասխանատվությունն այդ կասեցման մեջ»,- ՀԱԿ-ի իր գործընկերներին հարցեր ուղղեց Գ.Մինասյանը' հավելելով, որ ցանկալի չէր լինի եւս մեկ անգամ կատարել նույն սխալը:

Իսկ այն հարցին, թե որքանով է հավանական երկխոսության վերսկսումը, Գ.Մինասյանը պատասխանեց, որ ճիշտ տարբերակ չէ երկխոսել եւ միեւնույն ժամանակ նստացույցեր անել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում