Կ. Բեքարյանը. «ՀՀ նախագահի ելույթը լիովին ներկայացրեց Հայաստանի որդեգրած քաղաքական գիծը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լիովին ներկայացրեց այն քաղաքական գիծը, որը որդեգրել է Հայաստանը:Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական փորձագետ Կարեն Բեքարյանը, կարող ենք արձանագրել, որ քաղաքական գիծը, Հայաստանի դիրքորոշումն առավել հստակ է ներկայացվում այժմ:

ՀՀ նախագահի ելույթը, ըստ Կ. Բեքարյանի, նաեւ հստակ «մեսիջ» էր առ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում Հայաստանի գործողությունները շարունակական են լինելու ու ավելի ակտիվանալու: «ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում հստակեցվեց, որ ուղղակիորեն, ուժի սպառնալիքով, կոշտությամբ, ինչ-ինչ բանաձեւերի հետեւում թաքնվելով հնարավոր չէ մի ժողովրդի պարտադրել մի վիճակ, որը չի ուզում այդ ժողովուրդը»,-նշեց փորձագետը' նկատելով, որ Ղարաբաղյան խնդրում ՀՀ նախագահը լիովին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը:

Ելույթների հիմնական շեշտադրման մեջ բանախոսն առանձնացրեց ՌԴ արտգործնախարարի ելույթը, որում ասվել է' Ռուսաստանը չի հանդուրժի որեւէ ուժի կիրառում տարածաշրջանում: Կ. Բեքարյանը սա կարեւորեց: Նա նաեւ ընդգծեց Ս. Սարգսյանի' Նյու Յորքում հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթը եւ մեջբերեց ՀՀ նախագահի խոսքը, ըստ որի' եթե Ադրբեջանը շարունակի իր արկածախնդրությունը, դա կարող է արագացնել ԼՂՀ ճանաչումը մեր կողմից:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին