Փաստ մեկնաբանությամբ

Կ. Քոչարյան. «Լավ, թե վատ, երկխոսությունը կայացավ»

1 րոպեի ընթերցում

Կ. Քոչարյան. «Լավ, թե վատ, երկխոսությունը կայացավ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավ, թե վատ, կոալիցիա- Հայ ազգային կոնգրես երկխոսությունը կայացավ, այն տվեց արդյունք, թե ոչ' արդեն երկրորդական խնդիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը' հավելելով, որ այդ հանդիպումների շարքը կարելի է գնահատել դրականորեն:

«Մեկ-երկու ամիս տեւած երկխոսությունը քաղաքական զարգացումների վրա իր ազդեցությունն արդեն թողել է, որքան էլ ընդունված է, թե դա անարդյունք է ավարտվել»,- նշեց քաղաքական տեխնոլոգը' հավելելով, որ ազդեցություներից մեկն էլ այն է, որ ՀԱԿ-ը կորցրել է իր ծայրահեղական տրամադրություններով ընտրազանգվածին: «Այժմ, երբ արդեն երկխոսությունն առկախվել է, ՀԱԿ-ը խնդիր ունի վերստին մոբիլիզացնելու իր համակիրներին»,- ասաց Կ. Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում