Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում անպտղությունը հասնում է 18 տոկոսի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում անպտղությունը հասնում է 18 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անպտղությունը 18 տոկոսի է հասնում, ինչը նորմայի սահմաններում է եւ աշխարհի մի շարք երկրների համեմատությամբ այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը' հավելելով, որ անպտղությունը երբեմն հնարավոր է լուծել բժշկական միջամտությամբ, ինչը ոչ այնքան բարդ գործընթաց է: «Որոշ բարդ դեպքերում, սակայն, կարող է օգնել միայն արտամարմնային բեղմնավորումը»,-հավաստեց մասնագետը' հաղորդելով, որ այդ եղանակով բուժում ստանալու գները կախված են լրացուցիչ հետազոտություններից, դրանց ծավալից, ինչպես նաեւ դեղորայքի քանակից:

«Որքան մեծ է կինը, այնքան ավելի շատ եւ թանկ դեղորայք է անհրաժեշտ»,-ասաց նա' որպես անհրաժեշտ դեղորայքի համար պահանջվող միջին գումար նշելով 1 մլն դրամը: «Որքան ձվարանների վիրահատությունները շատ են, այնքան ավելի մեծ է ծախսային մասը»,-հայտնեց Գ. Օկոեւը' դժվարանալով բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ մոտավոր գումարը նշել:

Մասնագետի խոսքով' անպտղության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք պատճառներ, այդ թվում' կնոջ տարած երկու արտաարգանդային հղիությունները, ամուսինների իմունոլոգիական անհամատեղելիությունը, տղամարդու մոտ սերմնաբջիջների քանակի նվազումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում