Փաստ մեկնաբանությամբ

Գ. Մելիքյան. «Ռուսաստանի Դաշնությունում որեւէ արտառոց բան չի կատարվել»

2 րոպեի ընթերցում

Գ. Մելիքյան. «Ռուսաստանի Դաշնությունում որեւէ արտառոց բան չի կատարվել»

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարչապետ-նախագահ տեղափոխության մոսկովյան մոդելը Հայաստանում անհնար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը' իր զարմանքն արտահայտելով Մոսկվայում տեղի ունեցածից արձագանքների կապակցությամբ:

«Ռուսաստանի Դաշնությունում որեւէ արտառոց բան չի կատարվել»,- նշեց ՀՀԿ անդամը' նկատելով, որ ՌԴ նախագահը եւ վարչապետը տեղեկացրել են իրենց քայլի' նախապես մտածված եւ փոխհամաձայնեցված լինելու մասին:

Ինչպես արդեն հաղորդել է «Արմենպրես»-ը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է առաջադրվել 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Մեդվեդեւն իր որոշումը բացատրել է նրանով, որ գլխավորելով «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակն ընտրություններում' ինքը կկարողանա կենտրոնանալ կուսակցական գործունեության վրա:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ համագումարը կպաշտպանի իր որոշումը: Վերջինս նաեւ պատրաստակամոթյուն է հայտնել նախագահական ընտրություններից հետո աշխատել կառավարությունում: «Իմ այս որոշումը խորը մտածված քայլ է, եւ ես հույս ունեմ, որ կուսակցությունը կպաշտպանի այն»,- ասել է ՌԴ նախագահը' ավելացնելով, որ իրադարձությունների նման զարգացումն իրենք քննարկել են դեռեւս շատ վաղուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում