Սենատի Հատկացումների հանձնաժողովը կողմ է հումանիտար աջակցությանը Լեռնային Ղարաբաղին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անցած շաբաթ ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2012 ֆինանսական տարվա Պետական եւ օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակը, ըստ որի' սահմանվում էն արտասահմանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալները, ներառյալ' Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Ընդհանուր առմամբ օրինագիծը տրամադրում է 626.7 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին (AEECA), որը 69 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2011 ֆինանսական տարվա համեմատ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, չնայած օրինագիծը չի սահմանում որեւէ «կոնգրեսական ծախսեր կամ ֆինանսավորման «այլ տարբերակներ», սակայն զեկույցում ասվում է, որ Հայաստանին գումար կհատկացվի' «ըստ բյուջեի պահանջի»: Վարչակազմը 2012 ֆինանսական տարվա համար պահանջել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնության տրամադրում Հայաստանին: Ըստ ԱՀՀ-ի' Սենատի հանձնաժողովի քվեարկությունն արտացոլում է նաեւ Ներկայացուցիչների պալատի Պետական օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի կոչը' 40 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին:

Սենատի օրինագիծը նշում է նաեւ. «Հարավային Կովկասի տարածաշրջանին հատկացվող գումարները կարող են օգտագործվել հաշտեցմանը եւ հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործընթացների համար, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Զեկույցում ասվում է. «Հանձնաժողովը կողմ է, որ հումանիտար օգնություն տրամադրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին»:

«Ե'վ Հայաստանը, ե'ւ Լեռնային Ղարաբաղն այս օրերին նշում են իրենց անկախության 20- ամյակը, ուստի հանձնաժողովի այս քայլը վերստին ընդգծում է Ամերիկայի նվիրվածությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության ամրապնդման գործնթացին»,- ասել է գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հաջորդ քայլը Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից այս օրինագծերի լիարժեք իրագործումն է: Սակայն, քանի որ նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին, Կոնգրեսը պետք է անցկացնի կարճաժամկետ մի բանաձեւ եւ նոր անդրադառնա 2012 ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին