Փաստ մեկնաբանությամբ

Մ.Ղումաշյան. «Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները փորձում է դարձնել առեւտրի առարկա»

1 րոպեի ընթերցում

Մ.Ղումաշյան. «Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները փորձում է դարձնել առեւտրի առարկա»

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները փորձում է դարձնել առեւտրի առարկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական փորձագետ Մանվել Ղումաշյանը' անդրադառնալով Թուրքիայի կողմից արձանագրությունների' խորհրդարան վերադարձնելու քայլին:

Նրա կանխատեսմամբ' մոտ ապագայում արձանագրությունների վավերացման գործընթացում պետք չէ ակնկալել որեւէ էական փոփոխություն:

Փորձագետի ներկայացմամբ' արձանագրությունների մասով կար երկու ծայրահեղ կարծիք. առաջինն այն է, որ դրանք ոչ մի բան չտվեցին, իսկ մյուսը, որ դրանցով եւս մեկ անգամ փաստվեց, թե ինչ է նշանակում թուրքական դիվանագիտություն:

«Ինչպես եւ նախկինում, այժմ եւս, երբ արձանագրությունները վերադարձվել են խորհրդարան, Թուրքիան փորձելու է դրանք առեւտրի առարկա դարձնել»,- գտնում է Մ.Ղումաշյանը:

Նրա կարծիքով' Թուրքիան կփորձի մինչեւ 2015թ-ը, այսինքն' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, արձանագրությունները պահել առկախված վիճակում, սակայն, ըստ փորձագետի, գործընթացների զարգացման այլ սցենարները եւս չի կարելի բացառել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում