Երեւանյան 5-րդ փառատոնի կամերային համերգաշարի վերջին երեկոն` վաղը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ մի քանի շաբաթների ընթացքում Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց կամերային համերգների շարք: Ծրագրերում հնչեցին համաշխարհային դասական մի շարք գլուխգործոցներ: Վաղը' սեպտեմբերի 27-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Փառատոնի կամերային համերգաշարի վերջին երեկոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նվագախմբի մամուլի պատասխանատու Անահիտ Օրդյանը, ծրագրում կհնչեն Մոցարտի, Բրամսի, Շումանի ստեղծագործությունները:
Որպես մենակատարներ հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Դայշին Քաշիմոտոն (Ճապոնիա) եւ այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են Դիմուտ Պոպենը (ալտ), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ), Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Կարմեն Թոսունյանը (ջութակ), Սամվել Բարսեղյանը (ալտ), Մերի Մարգարյանը (ջութակ):
Հիշեցնենք, որ Երեւանյան 5-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 12-ը: