Մշակույթ

Գորիսի պետական դրամատիկական թատրոնն այս տարի կնշի իր 75- ամյակը

2 րոպեի ընթերցում

Գորիսի պետական դրամատիկական թատրոնն այս տարի կնշի իր 75- ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հոկտեմբերին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կնշի իր 75- ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը, թատրոնի այսօրվա խնդիրը գլխավոր ռեժիսոր չունենալն է:»Ունենք բեմադրող ռեժիսոր, սակայն գլխավոր ռեժիսորի բացակայությունը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով:Հնարավորություն չունենք Երեւանից ռեժիսոր բերելու համար»,-ասաց նա' հավելելով, որ ռեժիսորները թելադրում են իրենց պայմանները,ինչն էլ թատրոնի հնարավորության սահմաններում չէ: Տնօրենի խոսքով'ամեն անգամ մի բեմադրություն կատարելիս թատրոնը ստիպված է լինում հրավիրելու տարբեր ռեժիսորների: Նման խնդիր կա եւ՛ Կապանում, եւ՛ Արցախում, եւ ՛ Գյումրիում:

Համլետ Հարությունյանը նշեց, որ յուրաքանչուր թատերաշրջանի ընթացքում լինում է երեք պրեմիերա: «Ներկայացումների ցուցադրությունը մի փոքր բարդ է այն առումով, որ հանդիսատեսը սիրով չի գալիս թատրոն: Մենք տարբեր միջոցներով ենք փորձում նրանց բերել դահլիճ»,-ասաց նա' հավելելով, որ դասական ներկայացում դնելը կապված է ռիսկի հետ:Թատրոնը գումար է ներդնում, սակայն հանդիսատես չի ունենում: Պատկերը հակառակն է կատակերգական ներկայացումների դեպքում, դահլիճը լեփ-լեցուն է լինում:

Հ. Հարությունյանի հավաստմամբ' թատրոնի համար այս տարիների կարեւորագույն ձեռքբերումը փոքր դահլիճի ստեղծումն է' նախատեսված մանկական բեմադրությունների համար: Դահլիճը կարող է ընդգրկել 100 հոգու եւ հնարավորություն կտա երեխաներին կապելու թատրոնի հետ:»Անկախ երեխաների քանակից, շաբաթ եւ կիրակի օրերին պետք է լինեն բեմադրություններ նրանց համար: Բեմադրվում են հայ դասականների հեքիաթներն ու պատմվածքները»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում