Մշակույթ

Սեզարիա Էվորայի փոխարեն Երեւանում ելույթ կունենա Ալեսանդրո Սաֆինան

1 րոպեի ընթերցում

Սեզարիա Էվորայի փոխարեն Երեւանում ելույթ կունենա Ալեսանդրո Սաֆինան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայտնի երգչուհի Սեզարիա Էվորայի ելույթի փոխարեն Երեւանում տեղի կունենա հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Բեմի «բոկոտն թագուհու» համերգը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին:»Սեպտեմբերի 23-ին երգչուհու մենեջերը ողջ աշխարհով հաղորդագրություն է տարածել նրա առողջական ծանր վիճակի մասին: Մենք կարողացել ենք այդ համերգը փոխարինել ոչ պակաս ականավոր երգչի' Ալեսանդրո Սաֆինայի համերգով»,- նշեց Ս.Հովհաննիսյանը:

Ս.Էվորայի առողջական վիճակի մասին տարածված հայտարարության մեջ նշված է երգչուհու' սիրտ-անոթային համակարգի հետ կապված լուրջ խնդիրների մասին, ինչպես նաեւ շեշտվում է, որ 70-ամյա երգչուհին այլեւս չի կարողանա երգել:

Ս.Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ս.Էվորայի համերգի տոմսեր ձեռք բերած անձինք կարող են փոխել այն կամ վերադարձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տոմսարկղերում: Նրա խոսքով' Ալեսանդրո Սաֆինան ելույթ կունենա Վիեննայի օպերային թատրոնի նվագախմբի եւ վոկալիստի ուղեկցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում