Մշակույթ

«Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր» ցուցադրությունը` «Էրեբունի» արգելոց-թանգարանում

1 րոպեի ընթերցում

«Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր»  ցուցադրությունը` «Էրեբունի» արգելոց-թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-2-ին Հայաստանը «Գրավոր ժառանգություն» միջոցառումների շարքով կմիանա Եվրոպայի ամենազանգվածային նախաձեռնություններից մեկին' «Եվրոպական ժառանգության օրեր»-ին: Երեւանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը այս համատեքստում հանրությանը կներկայանա «Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր» ցուցադրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արգելոց-թանգարանի հասարակայնության հետ կապերի եւ հանրահռչակման բաժնից, թանգարանի ներքին բակում կազմակերպված բնօրինակ սեպագրերի ցուցադրությունը կլրացնեն նաեւ 5 թեմատիկ պաստառներ' ներկայացնելով գրավոր ժառանգության պատմության հիմնական փուլերը' հազարամյակներ առաջ ստեղծված ժայռապատկերներից մինչեւ «Գուտենբերգ» նախագիծ եւ էլեկտրոնային գրադարան: Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011թ. նոյեմբերի 1-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում