Փաստ մեկնաբանությամբ

Հ. Յ. Շմիդտ. «Հայ զինվորները ցույց տվեցին` որքան հմուտ եւ ճարպկորեն կարող են զենքից օգտվել»

1 րոպեի ընթերցում

Հ. Յ. Շմիդտ. «Հայ զինվորները ցույց տվեցին` որքան հմուտ եւ ճարպկորեն կարող են զենքից օգտվել»

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինձ համար անչափ հաճելի էր ներկա լինել զորահանդեսին, որն անցավ շատ հաջող»,- Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր կազմակերպված միջոցառմանն ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհան Շմիդտը' անդրադառնալով սեպտեմբերի 21-ին' ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ անցկացված զորահանդեսին: Դրանով, ըստ դեսպանի, ներկայացվեց Հայաստանի պատմությունը: «Զորահանդեսը չսահմանափակվեց ժամանակակից ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ. հայ զինվորները ցույց տվեցին' որքան հմուտ եւ ճարպկորեն կարող են զենքից օգտվել: «Հրացանների բալետ»-ը տպավորիչ էր: Ինձ շատ դուր եկավ' ինչպես դուք ձեր հայրենակիցներին եւ օտարերկրացիներին ցույց տվեցիք ձեր պատմության զարգացումը»,-ասաց Հ. Յ. Շմիդտը:

Ըստ նրա' Հայաստանն իր հնարավորությունները ցուցադրեց, եւ ապացուցեց' պատերազմի վերսկսման դեպքում կկարողանա համարժեք պատասխան տալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում