Փաստ մեկնաբանությամբ

Դ. Կարապետյան. «Հայաստանն անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»

1 րոպեի ընթերցում

Դ. Կարապետյան. «Հայաստանն անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության եւ միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից' սպառազինության գնումների քանակի, տեսականու եւ վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյան' մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններ, թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա

«Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում