Փաստ մեկնաբանությամբ

Հ. Սահակյան. «Հայկական պատվիրակությունը Եվրանեսթում գործեց միասնական»

2 րոպեի ընթերցում

Հ. Սահակյան. «Հայկական պատվիրակությունը Եվրանեսթում գործեց միասնական»

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթի հայկական պատվիրակությունը կարեւորում է Ադրբեջանի հակահայ բանաձեւի կասեցումը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հայկական կողմի ճիշտ քայլերի շնորհիվ բանաձեւը կյանքի չկոչվեց:

Հիշեցնենք, որ Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը տեքստ էր ներկայացրել, ըստ որի' հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության հիման վրա: Այս տեքստը պետք է դառնար բանաձեւ, ապա ընդգրկվեր Եվրանեսթի աշխատանքներն ամփոփող փաստաթղթում, որից հետո ներկայացվեր Վարշավայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» համաժողովին:

«Հայկական պատվիրակությունն ընդդիմացավ այդ տեքստին' ընդգծելով, որ միջազգային պրակտիկայում գործում են հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող համապատասխան տասը այլ նորմեր, որոնք պետք է այդ դեպքում ներառվեն տեքստում: Սակայն Ադրբեջանն իր հերթին դեմ էր նման տարբերակին, եւ Հայաստանը դեմ քվեարկեց բանաձեւի ընդունմանը»,- նշեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը' հավելելով, որ հայկական պատվիրակության անդամները, չնայած իրենց քաղաքական հայացքների տարբերությանը, կարողացան գործել միասնական ու համատեղ ջանքերով:

Նշենք, որ Եվրանեսթի հաջորդ նիստը կայանալու է Երեւանում, նոյեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում