Փաստ մեկնաբանությամբ

Ա. Սիմավորյան. «Ներկայում Իսրայելը պատրաստ չէ ընդունելու Հայոց ցեղասպանությունը»

2 րոպեի ընթերցում

Ա. Սիմավորյան. «Ներկայում Իսրայելը պատրաստ չէ ընդունելու Հայոց ցեղասպանությունը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերին Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Հայագիտական կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արեստակես Սիմավորյանը, ներկայում Իսրայելը պատրաստ չէ ընդունելու ցեղասպանությունը,քանի որ վերջնականապես կմեկուսանա տարածաշրջանից:»Մենք ավելի շուտ ականատես կլինենք, որ Իսրայելը երրորդ երկրների միջոցով կփորձի օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը: Եւ այդ երրորդ երկիրը կա'մ կօգնի, կա'մ կխոչընդոտի այդ գործընթացին»,-նշեց Ա.Սիմավորյանը' հավելելով, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը կախված է նաեւ Թուրքիայից եւ նրա վարած քաղաքականությունից: Որքան սրվեն Թուրքիայի հետ հարաբերությունները, այնքան հնարավոր են նոր բեկումներ այս գործընթացում:

Թուրքագետի խոսքով' հրեաները հայերին համագործակցության ազդակներ են տալիս:»Կան ռիսկային գործոններ. եթե մենք գնանք համագործակցության հրեական կազմակերպությունների հետ եւ ընդհանուր մոտեցումներ ունենանք ցեղասպանության հարցի վերաբերյալ, չի բացառվում, որ մոտակա ժամանակներում թուրք-իսրայելական վատթարացած հարաբերությունները կգնան դեպի կարգավորում: Ուստի չպետք է հրեաներին շատ մոտ թողնել»,- ասաց նա:

Ա. Սիմավորյանը համոզմունք հայտնեց, որ ցեղասպանությունը գործիք է մեկը մյուսին ճնշելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում