Փաստ մեկնաբանությամբ

Եվրանեսթի նիստում հայաստանյան պատվիրակության կիրառած վետոյի արդյունքում փաստաթուղթ չի ընդունվել

3 րոպեի ընթերցում

Եվրանեսթի նիստում հայաստանյան պատվիրակության կիրառած վետոյի արդյունքում փաստաթուղթ չի ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում սեպտեմբերի 14-16-ը կայացած Եվրանեսթի առաջին լիագումար նիստում ամփոփիչ զեկույց չի ընդունվել՝ հայաստանյան պատվիրակության՝ քաղաքական հանձնաժողովում շրջանառության մեջ դրված փաստաթղթի որոշ ձեւակերպումների շուրջ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեր պատվիրակությունը վետո է կիրառել ներկայացված փաստաթղթին, քանի որ նրանում միջազգային նորմերը ներկայացված են եղել խմբագրված կերպով, զեկույցում ընդգրկված է եղել միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, փոխարենը բացակայել է ազգերի ինքնորոշման սկզբունքը:

«Զեկույցն ընդհանուր առմամբ վերաբերում էր եվրոպական ինտեգրմանը, Եվրամիության դերակատարությանը՝ տարածաշրջանային հակամարտություններին: Զեկույցում կային ձեւակերպումներ, որոնք վերաբերում էին միջազգային նորմերին, եւ չգիտես ինչու' մեր արեւելյան գործընկերները, ինչու չէ նաեւ Վրաստանի ջանքերով, որովհետեւ նախագծի համահեղինակը վրացի Դավիթ Դարչեաշվիլին էր, եւ Ադրբեջանի' խմբագրել էին միջազգային նորմերը, իսկ զեկույցում ներառել միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, փոխարենն այնտեղ որեւէ խոսք չկար ազգերի ինքնորոշման մասին»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը փորձել է կառուցողական դաշտ վերադարձնել Եվրանեսթում իր գործընկերներին՝ նշելով, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի Եվրանեսթի առաջին լիագումար նիստն անփառունակ ավարտ ունենա, այլ ցանկանում են, որ զեկույցն ընդունվի եւ ուղարկվի սեպտեմբերի 29-ին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: «Առաջարկեցինք չխմբագրել միջազգային նորմերը, ինչը բնական պահանջ էր: Բոլոր միջազգային փաստաթղթերում շեշտվում է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, իսկ զեկույցում սրանք անտեսվել են: Ցավոք, մեր գործընկերները դեմ արտահայտվեցին զեկույցում ազգերի ինքնորոշման իրավունքի ներառմանը եւ, բնականաբար, մեզ այլ բան չէր մնում, քան օգտագործել կոնսենսուս պահաջելու մեր իրավունքը, ինչի արդյունքում էլ զեկույցը չընդունվեց»,- նշեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը երբեք էլ պատրանքներ չի ունեցել, որ Եվրանեսթը մեր երկրի համար դյուրին հարթակ է լինելու: «Մեզ համար կանխատեսելի էր, որ շատ դեպքերում բավականին շատ խնդիրների առաջ ենք կանգնելու: Պարզապես անսպասելի էր, որ հենց առաջին նիստի ընթացքում ստիպված կլինենք հաղթահարել արեւելյան մեր որոշ գործընկերների համառ դիմադրությունը»,- ասաց պատգամավորը' հավելելով, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրումը շատ կարեւոր գերակայություն է, սակայն «ոչ մի ինտեգրում չի կարող ավելի բարձր լինել մեզ համար, քան մեր ազգային գերակա շահն է»:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

Մշակույթ

Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Քաղաքականություն

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Քաղաքականություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

Մարզեր

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Հայաստան

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջան

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևան

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում