Փաստ մեկնաբանությամբ

ԼՂՀ ՊԲ-ից հերքում են ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ  ՊԲ-ից հերքում են ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից, մասնավորապես, այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաեւը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ իր նախահարձակ գործողությունները ինչ-որ կերպ արդարացնելու եւ սեփական զինուժում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգ պատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է:

ՊԲ ԼՔ բաժինը միանշանակ հերքում է այդ ապատեղեկատվությունը եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջեւ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ անվերապահորեն կատարում դրա պահանջները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում