Փաստ մեկնաբանությամբ

ԼՂՀ ՊԲ. «Հակառակորդի օդուժը վերջին շրջանում ակտիվացել է»

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊԲ. «Հակառակորդի օդուժը վերջին շրջանում ակտիվացել է»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաեւ հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Պաշտպանության բանակից, օպերատիվ տվյալների համաձայն' վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր: Մասնավորապես' սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում, ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայկական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում ոչնչացվել է ադրբեջանական թռչող հետախուզական անօդաչու սարք, որն առաջին գծում փորձել է հետախուզական գործունեություն իրականացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում