Հայաստան ներմուծված մեքենաների թիվը 2011թ. կրկնապատկվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն' 2011թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 13 989 ավտոմեքենա, որից 1 109-ը' ՌԴ արտադրության: Ներմուծված մեքենաներից 7 514-ը մինչեւ 5000 ԱՄՆ դոլար արժեն, 3 534-ը' 5000-10 000, 1 061-ը' 10 000-15 000, 1 109-ը' 15 000-30 000, 771-ը' 30 000 ԱՄՆ դոլարից ավել:

Նախորդ տարիներին հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների վիճակագրության արդյունքում ի հայտ է գալիս մի փաստ. 2001-2007թթ. հանրապետություն են ներմուծվել առավելապես մինչեւ 5000 ԱՄՆ դոլար արժողության մեքենաներ, իսկ ճգնաժամի տարիներին' 2008-2009թթ.' 5 000-10 000:

2010թ. ավտոմեքենաների ներմուծման «գնային» այս ցուցանիշը վերադարձել է իր մինչճգնաժամային մակարդակին, եւ արդեն 2011թ. առաջին 6 ամիսներին պահպանել է այդ միտումը:

Անձնական օգտագործման համար եւ առեւտրային նպատակով Հայաստան ներմուծված մեքենաները հարկվում են նույն սկզբունքով: Համաձայն մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի' Հայաստանի շուկայական գնով մեքենաների մաքսային արժեքի որոշումը ենթադրում է, որ այդ ապրանքի շուկայական գնից հանվում է ներքին շուկայում դրա իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթը եւ այդ ապրանքների ներմուծման համար վճարման ենթակա մաքսային վճարները:

«Եթե ներմուծողը ներկայացնում է բոլոր փաստաթղթերը, կատարած ծախսերը, եւ եթե մեր ստուգման արդյունքում որեւէ թերություն չի հայտնաբերվում, փաստաթղթերն էլ ճշգրիտ են, ապա մեքենան ձեւակերպվում է մաքսային արժեքի ձեռքբերման գնով, իսկ եթե փաստաթղթերի մեջ կան անճշտություններ, մենք հիմք ենք ընդունում Առեւտրաարդյունաբերական պալատի տրամադրած գները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավտոմաքսատան անձնակազմի գծով ավագ մաքսատան տեսուչ, իրավաբան Վարդան Ավանեսյանը: Նրա խոսքով' մինչեւ 5 տարվա մեքենաները վճարում են ԱԱՀ եւ մաքսատուրք, նրանք բնապահպանական հարկ չեն վճարում, 5-10 տարվա մեքենաները վճարում են 36 տոկոս, 10-15 տարվա' 42 տոկոս, 15 եւ ավելի տարվա մեքենաները' 52 տոկոս: Չկան այնպիսի թվականի արտադրության մեքենաներ, որոնց ներմուծումը հանրապետություն արգելվում է: Մեքենաները հիմնականում բերվում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա