Դ. Ջամալյան. «C-400 պաշտպանական համակարգերի ներդրումը ՀՀ ԶՈՒ-ում կլինի հիմնական զսպող գործոններից մեկն ադրբեջանցիների համար»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերում հնարավոր է ներդրվեն գերժամանակակից C-400 պաշտպանական համակարգեր: Նրանք իրենց արդյունավետությամբ գերազանցում են C-300 համակարգերին, որոնք էլ այժմ տեղակայված են ՀՀ տարածքում: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել, որ ՀՀ տարածքում կտեղակայվեն C-400 համակարգեր, «որոնք եւս հաջողությամբ կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս լուրը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ C-400 համակարգերը գերժամանակակից են, որոնց տակտիկատեխնիկական բնութագրերը շատ ավելի կատարելագործված են C-300 համակարգերի հետ համեմատ: «C-400 համակարգերով մենք շեշտակիորեն է'լ ավելի կբարելավենք մեր բանակի մարտունակությունը, իսկ հակառակորդի հրթիռային տեխնիկայից ու ավիացիայից կլինենք լիարժեք կերպով պաշտպանված: Այն տեխնիկական միջոցները, որոնք անցնում էին Բաքվի հրապարակով' զորահանդեսի ժամանակ, ուղղակի անարդյունավետ կդառնան C-400 համակարգերի պարագայում: Չնայած պետք է ընդգծել, որ դրանք արդեն իսկ անարդյունավետ են, որովհետեւ մեր այսօրվա հակաօդային պաշտպանական համակարգերն էլ թույլ չեն, դրանք իրենցից լուրջ ուժ են ներկայացնում, եւ մեր երկինքը փակ եւ պաշտպանված է»,- ըւնդգծեց ռազմական փորձագետը:

Նրա խոսքով' ողջունելի եւ տրամաբանական է C -400 համակարգերի ներդրումը մեր ԶՈՒ-ում, ինչը պետք է դիտարկել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համատեքստում: «Այս համակարգի ներդրումը կլինի հիմնական զսպող գործոններից մեկը, որը թույլ չի տա ադրբեջանցիներին խորհել ռեալ պատերազմի մասին»,- նշեց Դ. Ջամալյանը:

Խոսելով C-400 համակարգերի' C-300 համակարգերի նկատմամբ ունեցած առավելության մասին' ռազմական փորձագետը նշեց, որ վերջինները մեկ սերունդ ավելի վաղ արտադրված համակարգեր են: «C -400-ն ավելի զարգացած է, մեծ առավելություններ ունի իր նախորդի նկատմամբ, ավելի մեծ թվով թիրախներ է կարողանում նշանառության տակ պահել, խոցել եւ ոչնչացնել: Բացի ինքնաթիռներից, կարողանում է որսալ նաեւ հրթիռային տեխնիկան, այսինքն' դրա արդյունավետությունն ավելի բարձր է»,- նշեց Դ. Ջամալյանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին