Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը քայլեր է ձեռնարկում ընթացիկ հաշվեկշռի եւ բյուջեի դեֆիցիտի կարգավորման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը քայլեր է ձեռնարկում ընթացիկ հաշվեկշռի եւ բյուջեի դեֆիցիտի կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քայլեր է ձեռնարկում ընթացիկ հաշվեկշռի եւ բյուջեի դեֆիցիտի կարգավորման ուղղությամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նշված քայլերն իրենց արտացոլումն են գտել նաեւ համաշխարհային վարկանիշային կազմակերպությունների, մասնավորապես' «Fitch»-ի գնահատականներում: «Ֆիսկալ դեֆիցիտը Հայաստանում էապես մեծացել էր 2009թ-ին, երբ պարտքային պարտավորություններ վերցնելով' մենք էապես մեղմեցինք տնտեսական ճգնաժամի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները»,- նշեց նախարարը' հավելելով, որ այդ ընթացքում բյուջեի դեֆիցիտը հասավ ՀՆԱ-ի 7.5 տոկոսի:

«Մենք ընթանում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաստատված ծրագրով,եւ կանոնավոր կերպով նվազեցնում ենք բյուջեի դեֆիցիտը»,- ասաց Վ.Գաբրիելյանը: Մասնավորապես' 7.5 տոկոսից բյուջեի դեֆիցիտը նվազել է մինչեւ 5 տոկոսի, այս տարի անցում կկատարվի 3.9-4 տոկոսի, հաջորդ տարի այդ թիվը կլինի 3-3.1 տոկոսի շրջանակներում: «Սա նշանակում է, որ մենք կայուն կերպով կարողանում ենք բյուջեի ֆինանսական ճեղքվածքը կառավարել, եւ այդ առումով տրվել է դրական գնահատական»,- ասաց նախարարը:

Վ.Գաբրիելյանը նաեւ շեշտեց, որ նվազում է արտաքին անհաշվեկշռվածությունը: «Մեր ընթացիկ հաշվի դեֆիցիտը եւս նվազում է. մենք 13 տոկոսից իջեցնում ենք 11-12 տոկոսի, եւ ունենք նվազման միտում»,- հավելեց Ֆինանսների նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում