Հասարակական

Երիտասարդական ուխտերթ`ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Երիտասարդական ուխտերթ`ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին կանցկացնի Երիտասարդական մեծ ուխտերթ' Ազատության հրապարակից դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում