Փաստ մեկնաբանությամբ

Ս. Հասրաթյան. «Եթե նույնիսկ ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ապա պատճառները թող փնտրեն սեփական բանակում»

1 րոպեի ընթերցում

Ս. Հասրաթյան. «Եթե նույնիսկ ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ապա պատճառները թող փնտրեն սեփական բանակում»

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զերծ է մնում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը' մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Թելման Ալիշահօղլու Սեյաֆուլլաեւը:

Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների' իբր 1992թ-ին ծնված զինծառայողը վիրավորվել է Թարթառի ուղղությամբ հայկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

«Եթե նույնիսկ ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել, ապա դրա պատճառները թող փնտրեն սեփական բանակում տիրող իրավիճակի մեջ»,- հավելեց Ս.Հասրաթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում