Հ. Կարապետյան. «Բանակում մանրուքները կարող են հանգեցնել հանցագործությունների»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակում տեղի ունեցող իրադարձությունները պետք է լինեն հասարակության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, Ազգային ժողովում երեկ' Պաշտպանության նախարարության ու Ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ, հրավիրվել է նիստ, որի ընթացքում քննարկվել է բանակում տեղի ունեցած դեպքերն ու զինվորական ծառայության մասին օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը: Ըստ Հ. Կարապետյանի' դրանք մասնավորապես կվերաբերեն զորակոչին ու զինվորական ծառայության մասին օրենքներին: «Զորակոչի ժամանակ անհատական մոտեցում պետք է ցուցաբերել: Օրենքով պետք է ամրագրվեն նաեւ զինծառայողի արձակուրդի ժամկետները»,- նշեց բանախոսը:

Հ. Կարապետյանի խոսքով' օրենքները բանակում պետք է գործեն 100 տոկոսով, որպեսզի հանցագործությունները վերանան: Ինչքան լայն լինի քննարկումը, այնքան դրական կլինեն արդյունքները: Յուրաքանչյուր դեպք պետք է օպերատիվ արձագանք ստանա ինչպես հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից, այնպես էլ պաշտոնյաների: Ըստ նրա' բանակում պետք է կանոնակարգվի նաեւ բջջային հեռախոսների խնդիրը, քանի որ մանրուքները կարող են հանգեցնել հանցագործությունների:

«Ցավոք, բանակ են զորակոչվում բոլորը. մասնագիտական դասակարգում շատ քիչ է արվում: Անհրաժեշտ է բանակը վերափոխել այն իմաստով, որ երիտասարդները գտնեն իրենց տեղը, իսկ ծառայության երկու տարին արդյունավետ օգտագործվի: Խիստ կարեւոր է ճիշտ զորակոչի անցկացումը, այնինչ հաճախ լուրջ առողջական խնդիրներ ունեցողներ են զորակոչվում բանակ»,-նշեց պատգամավորը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին