Յարոսլավում կործանված ինքնաթիռի զոհերի թվում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություն չկա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յարոսլավում կործանված ինքնաթիռի ուղեւորների թվում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդվարդ Ջամբազյանը, ներկայում ընթանում են զոհերի ինքնության պարզման աշխատանքներ:

Նշենք, որ այսօր ՌԴ Յարոսլավի մարզում կործանվել է Յակ-42 ուղեւորատար ինքնաթիռը, որում ընդհանուր առմամբ եղել է 37 մարդ (ներառյալ անձնակազմը), որոնցից 36-ը զոհվել են։

Յարոսլավի Տունոշնա օդանավակայանից օդ բարձրանալուց շատ չանցած՝ ինքնաթիռը թեքվել է ձախ կողմի եւ ընկել թռիչքային դաշտից 500 մետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի մնացորդները գտնվում են օդակայանից 4 կմ հեռավորության վրա։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

Հայերեն English