Փաստ մեկնաբանությամբ

ՊՆ. «Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից»

1 րոպեի ընթերցում

ՊՆ. «Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից»

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում