Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հավանականությունը մեծացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հայ համայնքը սպասողական վիճակում է' կապված հոկտեմբերին այդ երկրի խորհրդարանում' Կնեսեթում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումների հետ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, պետք է նկատի ունենալ, որ Կնեսեթն այս օրերին արձակուրդում է, եւ որեւէ քննարկում Կրթական հանձնաժողովում, որը պետք է դիտարկի այս հարցը, տեղի չի ունենում: «Դա կլինի միայն հոկտեմբերին, սակայն մենք կապի մեջ ենք հանձնաժողովի անդամների հետ եւ տեղյակ ենք զարգացումներից: Կնեսեթի հատուկենտ անդամներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, եթե հայտարարություններ են անում կամ բարձրացնում Հայկական հարցը, դա նրանց անձնական նախաձեռնությունն է»,- նշեց Հ.Սեւանը:

Խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին' Հ. Սեւանն ընդգծեց, որ վերջին շրջանում դրանք մեծացել են: «Կարծում եմ, որ այսօր Իսրայելը կփորձի օգտագործել Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- կարծիք հայտնեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն' ընդգծելով, սակայն, որ Հայկական հարցի նկատմամբ վերջին տարիներին իսրայելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ուղղակիորեն անկյունադարձային էին: Դա նկատելի է նաեւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության կեցվածքի մեջ, որն առավել հայամետ է դարձել:»Մենք հավատացած ենք, որ վերջիվերջո հաղթելու ենք»,- ասաց Հ.Սեւանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում