Փաստ մեկնաբանությամբ

Ս. Սերոբյան. «Թուրքիայի կառավարության որոշումը թերի է»

1 րոպեի ընթերցում

Ս. Սերոբյան. «Թուրքիայի կառավարության որոշումը թերի է»

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրական է Թուրքիայի կառավարության' 1936 թվականից հայկական սրբավայրերից բռնագրավված ունեցվածքը հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ որոշումը, սակայն այն թերի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը: «Լավ նշանակություն ունի այս որոշումը, քանի որ մինչ այժմ նման քայլ Թուրքիայի կառավարությունը երբեք չէր կատարել: Թերի է որոշումը, քանի որ վերաբերում է միայն 1936 թվականից բռնագրավված ունեցվածքին, ավելի վաղ ժամանակների հայկական կալվածքները դուրս են մնացել որոշման շրջանակներից»,- նկատեց նա:

Ըստ Ս. Սերոբյանի' վերադարձվելիք շենք-շինություններից շատերն արդեն իսկ վաճառվել են երրորդ կողմին, իսկ Թուրքիայի կառավարությունը պարտավորվել է համայնքին վերադարձնել դրանց նյութական արժեքը: «Հայկական կալվածքները գտնվում են Ստամբուլի կենտրոնական հատվածում եւ մեծ նյութական արժեք են ներկայացնում: Ամեն դեպքում գումարը համայնքին մեծապես կօգնի' իրականացնելու իր ծրագրերը»,- ասաց Ս. Սերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում