Փաստ մեկնաբանությամբ

«Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութն արդարացնում է գյուղացիների սպասելիքները

2 րոպեի ընթերցում

«Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութն արդարացնում է գյուղացիների սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզ այսօր կատարած այցի շրջանակներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ Մրգաշատ համայնքում «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութով մշակվող ծաղկակաղամբի եւ վարունգի հողատարածքներում: Վարչապետը ծանոթացավ գյուղացիների կողմից կենսապարարտանյութի օգտագործման արդյունավետությանը:

ՀՀ կառավարության այս տարվա որոշմամբ, «ՍԻՍ-95» ՍՊԸ ընկերությունը հանրապետության տարբեր մարզերի առավել կարիքավոր համայնքներին պայմանագրային հիմունքներով տրամադրել է 3830 լիտր «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութ: Դրա հետ մեկտեղ, ծրագրից դուրս «Ազոցեովիտ-1» կենսապարարատանյութի իրացման ծավալների ավելացումը նախորդ տարվա համեմատ վկայում է հողօգտագործողների գոհունակության մասին:

Բազմաթիվ ֆերմերների կողմից «ՍԻՍ-95» ընկերությունը ստանում է պաշտոնական գրություններ եւ դրական կարծիքներ ցորենի, ծիրանի, խնձորի, խաղողի, կարտոֆիլի, վարունգի, պղպեղի, լոլիկի եւ դեկորատիվ ծաղիկների վրա կենսապարարտանյութի ունեցած բարձր արդյունավետության վերաբերյալ: Տարբեր մշակաբույսեր «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութով պարարտացնելու արդյունքում, մասնագետների եւ ֆերմերների կողմից արձանագրվել են մշակաբույսերի վաղ հասունացում, բույսերի փարթամ աճ, վառ արտահայտված կանաչ գույն եւ խոշորահատիկ պտուղներ, բերքատվության ավելացում 20-40 տոկոսով, կարկտահարությունից հետո բույսի եւ բերքատվության պահպանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում