Տնտեսություն

Սկսվում է «Բարքեմփ Արցախ 2011»-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են այսօր ժամանում «Բարքեմփ Արցախ 2011»-ի' Հայաստանի Հանրապետության մասնակիցները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Բարքեմփ»-ի կազմկոմիտեի անդամներից Վլադիմիր Գրիգորյանը, այսօրվա ծրագրով նախատեսված է, որ մասնակիցները կտեղավորվեն Շուշիի եւ Ստեփանակերտի հյուրանոցներում, ապա կմասնակցեն Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Խոսելով «Բարքեմփ Արցախ»-ի մասնակիցների ցանկի մասին' Վ. Գրիգորյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ հայկական երկու հանրապետություններից գրանցվել են 150 մասնակիցներ, որոնցից 100 ներկայացնում են ՀՀ-ն, իսկ 50-ը' ԼՂՀ-ն: «Գրանցման փուլում հայտեր են ստացվել նաեւ արտասահմանից: Մասնավորապես, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտի (ՏՀՏ) երեք մասնագետներ ժամանելու են Ֆրանսիայից, եւս մեկ ՏՀՏ մասնագետ' Իսրայելից: Արցախ են գալու նաեւ մեկական լրագրողներ Կանադայից ու Շվեյցարիայից»,- ասաց Վ. Գրիգորյանը:

Նշենք, որ «Բարքեմփ»' ՏՀՏ ու ՏՏ բնագավառի մասնագետների կոնֆերանսն Արցախում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Բուն քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 3-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում