Լրանում է հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման երկրորդ տարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման երկրորդ տարին, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի' թուրքական կողմը պետք է հասկանա, որ արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություններ չեն, լավ առիթ էր դա հիշեցնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա' Ս. Սարգսյանը նախանշել է, որ դեռեւս ոչինչ չի արվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Նախագահի խոսքն ուղերձ էր' ցույց տալու Թուրքիային, որ վերջինս պետք է պատրաստվի հոկտեմբերին' արձանագրությունների ստորագրման երկրորդ տարվա շեմին, Հայաստանի կողմից կտրուկ գործողությունների իրականացմանը, նույնիսկ ստորագրությունների վերադարձմանը»,- ասաց Ա. Շաքարյանը:

Նրա խոսքով' թեեւ Թուրքիայի խորհրդարանի օրակարգից արձանագրությունները դուրս բերելն իրավական բնույթ ուներ, եւ դա հատուկ' Հայաստանին ուղղված քայլ չէր, սակայն պետք է տեսնել' արդյոք սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Թուրքիան կրկին կմտցնի արձանագրություններն օրակարգ, թե ոչ: «Թուրքիան դա կանի այն ժամանակ, երբ իրեն ձեռք տա: Եթե զգա, որ հոկտեմբերի սկզբին Հայաստանը ցանկանում է ստորագրությունները հետ վերցնել, ապա հնարավոր է, որ դրանից թեկուզ մեկ օր առաջ արձանագրությունները կրկին ներառի խորհրդարանի օրակարգում, որպեսզի Հայաստանին տհաճ իրավիճակի մեջ գցի: Թուրքիան դա կօգտագործի որպես հավելյալ խաղաքարտ' հայ-թուրքական բանավեճում»,- նշեց Ա. Շաքարյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին