Փաստ մեկնաբանությամբ

Տեր Եսայի քահանա Արթենյան. «Հայաստանում աղանդավորների թիվը հազիվ հասնում է 100 հազարի»

2 րոպեի ընթերցում

Տեր Եսայի քահանա Արթենյան. «Հայաստանում աղանդավորների թիվը հազիվ հասնում է 100 հազարի»

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աղանդավորների թիվը հազիվ հասնում է 100 հազարի, իսկ շրջանառվող 300-350 հազար թիվը չափազանց ուռճացված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը' մասնավորեցնելով, որ վերջին տվյալը ոչ թե աղանդավորների, այլ ոչ առաքելականների քանակին կարող է վերաբերել, քանի որ Հայաստանում մոտ 180 հազար կաթոլիկ կա, 40 հազար' եզդի: «Առաքելական եկեղեցին աղանդավորների դեմ պայքարում անում է այն, ինչ արել է դարեր շարունակ»,- ասաց նա' ընդգծելով, որ աղանդավորների թվի տատանումները պայմանավորված են բացառապես այն հանգամանքով, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց առաջարկում են «փրկության հեշտ ճանապարհներ», մեծ է նաեւ սոցիալական գործոնը:

Տեր Եսայի քահանա Արթենյանը կարծիք հայտնեց, որ աղանդավորական գործունեության տարածման հարցում որոշ չափով բացասական դեր ունեն նաեւ օրենսդրական բացերը, եւ հույս հայտնեց, որ դրանք մոտակա ժամանակում կգտնեն իրենց հանգուցալուծումը: «Այս հարցում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների պաշտպանությանը, քանի որ վերջիններս ամենախոցելի շերտն են»,- ասաց նա:

Քահանայի խոսքով' Հայ առաքելական եկեղեցին միշտ ազատ կրոնական ընտրության հնարավորություն է ընձեռել բոլորին' երբեք ինչ-որ հարցում չպարտավորեցնելով որեւէ մեկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում