Փաստ մեկնաբանությամբ

Ա. Սարգսյան. «Հարսնաքար»-ում հանցագործություն կատարած անձը կապ չունի շահարկումների առիթ դարձած պաշտոնյաների հետ»

1 րոպեի ընթերցում

Ա. Սարգսյան. «Հարսնաքար»-ում հանցագործություն կատարած անձը կապ չունի շահարկումների առիթ դարձած պաշտոնյաների հետ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարսնաքար»-ում հանցագործություն կատարած անձը հայտնի է, բայց պետք է պարզվի' արարքն անզգուշության հետեւանք է, թե ոչ: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը' միաժամանակ տեղեկացնելով, որ երեկ քրեական գործ է հարուցվել այդ դեպքի առնչությամբ: Ոստիկանապետի խոսքով' ձերբակալված անձինք չկան. կա երկու տուժող, ու հայտնի է հանցագործություն կատարող անձը: Ա. Սարգսյանը խոստացավ շատ կարճ ժամանակ անց բոլոր մանրամասները կներկայացնել հանրությանը: «Իսկ այն շահարկումները, որ գրում են' սրա տղան է եղել, մյուսն է եղել, այդ բոլորը իրականությանը չեն համապատասխանում, ԶԼՄ-ներում ակնարկված մարդիկ դեպքի օրը Հայաստանում էլ չեն եղել»,- վստահեցրեց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում երկու վիրավոր էր տեղափոխվել հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում